Ծածկանուն
Ծածկագիր
Գրանցվել   




Ձեր ապահովության և Ձեր մեքենայի պաշտպանվածության համար Դուք կարող եք ապահովագրել այն անցանկալի տարաբնույթ ռիսկերից, ինչպիսիք են`

. Գողությունը
. Վթարի հետևանքով առաջացած ֆիզիկական և այլ վնասները
. Վթարի հետևանքով այլ անձանց պատճառած տարբեր վնասները
. Վթարի հետևանքով շինություններին կամ այլ առարկաներին պատճառված վնասները և այլ ռիսկերը
Ապահովագրությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`
. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն
. Ավտոտրանսպորտի միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
. Ձեր նախընտրությամբ կորոշվի գումարի չափ, որի սահմաններում Դուք կցանկանաք ապահովագրվել այլ ավտոմեքենաներին, նրանց ուղևորներին, ինչպես նաև երրորդ անձանց հասցված վնասից
. ՈՒղևորների ապահովագրություն դժբախտ դեպքերից: Այս պարագայում ևս ապահովագրական գումարը կսահմանվի Ձեր նախընտրությամբ:
Ապահովագրության սակագինը տատանվում է կախված`
. Մեքենայի արտադրության տարեթվից
. Մակնիշից
. Ներկա պահին մեքենայի տեխնիկական վիճակից
. Վարորդի փորձառությունից և տարիքից
. Այլ ռիսկային գործոններից
Դեպքը տեղի ունենալուց հետո առանց վթարի վայրից ավտոմեքենան տեղափոխելու, պետք է անմիջապես տեղեկացնել`
. Օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմիններին, եթե դա անհրաժեշտ է
. ՀՀ Ոստիկանության, պետավտոտեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը
. Ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. Գրավոր դիմում
2. Անձնագիր
3. Ավտոտրանսպորտի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
4. Տեխնիկական անձնագիր
5. Պետավտոտեսչության կողմից կազմված փաստաթղթեր
6. Ըստ կարևորության և դեպքի առանձնահատկության այլ անհրաժեշտ փաստաթղթեր:



   |    Հետադարձ կապ    |   
Ապահովագրական կատալոգ INS.ORG.RU