Ծածկանուն
Ծածկագիր
Գրանցվել   



Կյանքում առկա են դժբախտ պատահարներ, որոնք կարող են հանգեցնել աշխատունակության ժամանակավոր և մշտական կորստի, վերջույթների կորստի և այլ վնասվածքների:

Ապահովագրության դժբախտ դեպքերի շրջանակներում դուք կարող եք ապահովագրել այն գույքային կամ անձնական շահերը, որոնք կապված են`
. Կյանքի
. Առողջության
. Աշխատունակության
. Լրացուցիչ ծախսերի հետ, որոնք առաջանում են տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով:
Ծառայության արժեքը կախված է դժբախտ պատահարներից ապահովագրվելու Ձեր նախընտրած գումարի չափից, ինչպես նաև դժբախտ պատահարի առաջացման վրա ներազդող ռիսկային գործոններից:

Դժբախտ պատահարի դեպքում հատուցում ստանալու համար անհրաժեշտ է`
. Զանգահարել ապահովագրական ընկերություն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում` կատարված պատահարի վերաբերյալ տեղեկացնելու նպատակով
. Լրացնել դիմում` դեպքի մանրամասների նկարագրության և հատուցում ստանալու վերաբերյալ
. Անաշխատունակության թերթիկ բուժհիմնարկից, որտեղ անցկացվել է բուրումը և ընկերության կողմից սահմանված ձևի ամբուլատոր կամ ստացիոնար տեղեկանք` ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ
. Արտադրությունում դժբախտ պատահարի հետևանքով արտադրական վնասվածք ստանալու վերաբերյալ ակտ, եթե այն հանգեցրել է աշխատունակության կորստի
. Քաղվածք բժշկական քարտից
. Այլ փաստաթղթեր ըստ անհրաժեշտության



   |    Հետադարձ կապ    |   
Ապահովագրական կատալոգ INS.ORG.RU